
Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իկեր Կասիլիասը սկսել է մարզումները: Ֆուտբոլիստը «Թվիթեր»-ի իր էջում լուսանկար է հրապարակել: Դարպասապահը մարզումներն անցկացնում է դեռևս միայն մարզասրահում:
Կասիլիասն ընթացիկ տարվա մարտին սրտի կաթված էր տարել և առժամանակ տեղափոխվել էր հիվանդանոց: Հիվանդանոցից դուրս գրվելուց ի վեր իսպանացի ֆուտբոլիստը չի մասնակցում «Պորտու»-ի մարզումներին:
Իկեր Կասիլիասը Մադրիդի «Ռեալ»-ի երկարամյա դարպասապան էր: Դարձել է Մունդիալի և Եվրոպայի առաջնության չեմպիոն: