Հունգարիայի վարչապետը խոստացել է ուժով պաշտպանել ԵՄ-ի սահմանը Թուրքիայի փախստականներից
Advertisement 1000 x 90

Հունգարիայի վարչապետը խոստացել է ուժով պաշտպանել ԵՄ-ի սահմանը Թուրքիայի փախստականներից

Հունգարիան հարկադրված կլինի ուժային մեթոդներ կիրառել Եվրամիության հարավային սահմանը պաշտպանելու համար, եթե Թուրքիան որոշի ճանապարհ բացել դեպի Եվրոպա փախստականների նոր հոսքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Եթե Թուրքիան ուղարկի հարյուր հազարավոր միգրանտների, մենք ստիպված կլինենք ուժ կիրառել հունգարական եւ սերբա-հունգարական սահմանը պաշտպանելու համար: Ես ոչ ոքի չեմ ցանկանում, որ մենք հարկադրված լինենք դիմելու դրան»,- Օրբանի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:



Նման նյութեր