Նիկոլ Փաշինյանի ստեղծագործությունները տե՞ղ են գտնելու դպրոցականների ուսումնական ծրագրերում. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի ստեղծագործությունները տե՞ղ են գտնելու դպրոցականների ուսումնական ծրագրերում. antifake.am

Ինչպես գիտենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով սիրում է արտասանել հայ մեծերի ստեղծագործությունները (օրինակներ՝  1, 2, 3): Այդ ամենից զատ, Փաշինյանն ինքը փորձում է ստեղծագործել և բանաստեղծություններ է գրում, որոնք ոչ միանշանակ են ընկալվում հասարակության կողմից:

AntiFake.am-ին տեղեկություններ են փոխանցվել, որ Փաշինյանի բանասեղծություններն ու այլ ստեղծագործությունները հաջորդ ուսումնական տարվանից տեղ են գտնելու դպրոցականների դասագրքերում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանը ՀՀ բյուջեից շուրջ 50 միլիոն դրամ է հատկացրել իր «հեղինակած» «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» երկտողի տարածման համար, ապա օդում կախված լուրերը շատ հավանական են դառնում։

Այս ամենի ֆոնին, այսօր մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է բուհերում դադարեցնել հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը:

Ստացվում է, որ կրթական համակարգում «մերժվում են» հայոց լեզուն և գրականությունը, հայոց պատմությունը, և նախապատվություն է տրվում Նիկոլ Փաշինյանի ստեղծագործություններին:

Նմանատիպ  իրավիճակ առկա էր օրիանակ ԽՍՀՄ-ում, երբ երեխաները, տարրական դասարաններից սկսած, սովորում էին Լենինին և Ստալինին նվիրված ստեղծագործություններ, իսկ օրինակ` հայոց պատմություն սովորում էին «հատուկ մշակված» գրքերով:

Նշված տեղեկությունների հավաստիությունը ստուգելու նպատակով AntiFake.am-ը հարցումներ է ուղարկելու ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որոնց պատասխանները կներկայացնենք առաջիկայում:

antifake.am