«Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը լուրջ խնդիրների առաջ է հայտնվել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը լուրջ խնդիրների առաջ է հայտնվել. armeniasputnik.am

Խնդիրը լուծելու համար կառավարությունն այսօր որոշում է ընդունել։

««Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի վերաֆինանսավորված և նոր վերաֆինանսավորվելիք վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման գումարների անբավարար լինելու պարագայում միջոցառման հետագա իրականացումը՝ 2019 թ․-ի հոկտեմբեր ամսից կկանգնի լուրջ խոչընդոտների առաջ, անհրաժեշտություն է առաջացել միջոցառումը բնականոն իրականացնելու նպատակով չորրորդ եռամսյակում հատկացնել 300 մլն ՀՀ դրամ»,– նշված է որոշման նախագծում։

Ծրագիրը փրկելու համար պահանջվող 300 մլն հայթայթելու համար կառավարությունն այսօր որոշեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն այս տարվա բյուջեով «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» բաժնին հատկացված գումարից 300 մլն դրամը փոխանցել «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառմանը։

Նշենք, որ բյուջեում վերաբաշխում անելու առաջարկը կառավարության նիստում ընդունվեց միաձայն` առանց զեկուցելու և առանց քննարկման։

armeniasputnik.am