Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին. armeniasputnik.am

Գյումրու «Բարեկամություն» այգին գեղատեսիլ պուրակի կվերածվի` հանգստյան գոտիով, սրճարանով, կարուսելներով: Ծրագիրը կյանքի կկոչվի տարբեր բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Գյումրու «Բարեկամություն» այգու նախագիծը

«Վերջապես մենք գտանք ճիշտ  ծրագիր, որն անչափ կարևոր է գյումրեցիների համար։ Այն կդառնա նաև զարգացման ծրագիր՝  խթանելով զբոսաշրջության զարգացմանը: Ուրախ ենք, որ  հատկապես գյումրեցիները կարևորեցին այս ծրագիրը: Այն համախմբեց շատերին, ու իսկապես  սա  ընկերության ու բարեկամության այգի է լինելու»,-լրագրողների հետ ճեպազրույցի  ժամանակ նշեց հայազգի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։

Գործարար Ռուբեն Վարդանյանը

Նշենք, որ այգին նախատեսվում է բացել 2022 թվականի թվականին: Այն լինելու է տարածաշրջանում եզակի: Մինչ ծրագրի մեկնարկը Գյումրու «Բարեկամություն» այգին «մաքրվել» է  այնտեղ տեղադրված տնակներից: Այգու ճարտարապետն է Սևակ Պետրոսյանը (ԱՄՆ):

Գյումրու «Բարեկամություն» զբոսայգու վերականգնման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառման հյուրեր

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր