Հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Համերգը կկայանա 2020 թվականի առաջին րոպեներին: Տոմսերի վաճառք չկա, մուտքն ազատ է: Կարծում եմ՝ հաճելի է նվեր է երևանցիներին, հյուրերին, Բրեգովիչի երկրպագուներին »,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք դա կապ ունի Երևանում Բրեգովիչի հետաձգված համերգի հետ, Հակոբ Կարապետյանը նշեց, որ ոչ: Ծրագիրը իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ-ի եւ կառավարության հետ համատեղ: