Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ամուսնու ու որդու վեճերի, ինչպես նաև նրա «բակային հայերենի» մասին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ամուսնու ու որդու վեճերի, ինչպես նաև նրա «բակային հայերենի» մասին

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի երեխաները գրավել են Instagram-ի շատ օգտատերերի սրտեր, թեեւ նրանց ոչ ոք չի տեսել։ Սիմոնյանը թաքցնում է Բագրատի եւ Մարիանայի դեմքերը, սակայն ցուցադրում է հինգ լեզուներով մայրենիի նման խոսելու նրանց կարողությունները։ Այդ ամենը ճիշտ դաստիարակության շնորհիվ է. նրանց հետ յուրաքանչյուր օր զբաղվում են լեզվակիր ուսուցիչները։ Երեխաների համար դա պարզապես խաղ է, նրանք նույնիսկ չգիտեն, որ սովորում են։ Նկարում են, զբոսնում, երգում, մուլտֆիլմեր դիտում. պարզապես այդ ամենը տեղի է ունենում տարբեր լեզուներով։

Երեկոյան ժամերին Մարգարիտայի հորեղբայրը, որին նա կնոջ հետ վաղուց տեղափոխելու է իր ու Տիգրանի տուն, երեխաների հետ շփվում է հայերենով, թեեւ նրանց ծնողները նախնիների լեզվով գրեթե չեն խոսում։ Որպես ապացվույց՝ Սիմոնյանը զվարճալի պատմություն է ներկայացրել.

«Բագրատը մեկուկես տարեկան էր, երբ Տիգրանը նրան ելակ ցույց տվեց ու հայերենով հարցրեց՝ ինչ է սա։

– Ելակ,- պատասխանեց Բագրատը։

– Ոչ, որդիս, սա կլուբնիկ է,- իր բակային հայերենով պատասխանեց Տիգրանը։

– Տիգրան ջան, «клубника» հայերենով հնչում է «ելակ»,- նրբանկատորեն ուղղեց հորեղբայրս, որը պատկերված է տեսանյութում»։

Պարզվում է՝ Տիգրանը բավական զվարճալի ձեւով է արձագանքել՝ Մարգարիտային առաջարկելով երրորդ երեխային ունենալ։

View this post on Instagram

Баграту было полтора, когда Тигран показал ему клубнику и спросил по-армянски, что это. ⠀ — Елак, — ответил Баграт. ⠀ — Нет, сынок, это клубник! — ответил на своем дворовом ереванском Тигран. ⠀ — Тигран-джан, клубника по-армянски — 'елак', — деликатно поправил мой дядя, который вот здесь на видео. ⠀ Тигран задумался и сказал мне: ⠀ — Ну что, будем рожать третьего. ⠀ #5лет #дошкольноеобразование

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

style.news.am