
Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:
Ելնելով անվտանգության նկատառումներից եւ աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է:
Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի- Եղվարդ-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում պահպանել երթեւեկության կանոնները: