National Geographic-ը կազմել է կանանց համար ամենաանվտանգ երկրների ցանկը: Բացի National Geographic-ից ցանկը կազմելու մեջ իրենց ներգրավվածությունն են ունեցել կանանց հարցերով Ջորջթաունյան ինստիտուտը և Օլսոյի համաշխարհային խնդիրների հետազոտման ինստիտուտը:
3 հիմնական ցուցանիշ
Ռեյթինգի կազմավորման հարցում հաշվի են առնվել 3 հիմնական ցուցանիշ. հասարակական- քաղաքական և էկոնոմիկայի ոլորտներում կնոջ ներգրավվածությունը, անվանգությունը և արդարությունը, խտրականության բացակայությունը:
Ընդհանուր առմամբ ցանկում ներգրավված են 167 երկիր:
Ցանկի առաջատարն է Նորվեգիան, լավագույն հնգյակում են՝ Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան և Իսլանդիան: ԱՄՆ-ն 19րդ. հորիզոնականում է, իսկ Ֆրանսիան 20-րդ-ում:
Հայաստանը
Հայաստանը զբաղեցնում է 82-րդ. հորիզոնականը՝ զիջելով հարևան Վրաստանին, որը զբաղեցնում է 46-րդ. տեղը:
Ադրբեջանը ցանկում 123-րդ.-ն է, իսկ Թուրքիան՝ 118-րդ.-ը:
Վերջին 2 հորիզոնականները զբաղեցրել են Սիրիան և Աֆղանստանը: