ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց բյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել. aysor.am
Advertisement 1000 x 90

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց բյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել. aysor.am

aysor.am-ի փոխանցմամբ՝ 2019 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված և իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն անցած շուրջ 5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանի որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որևէ պարտականություն չի իրականացրել, որևէ գործ չի քննել, սակայն Հայաստանի պետբյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել:

Ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը թեև իր հարցազրույցներում հայտարարում է, որ Հայաստանը «Սահմանադրական դատարան չունի» և կասկածի տակ է դնում բարձր դատարանի լեգիտիմությունը, բայց դա նրան չի խանգարում հարկատուների միջոցներից ոչինչ չանելու դիմաց ամսական 793 հազար 680 դրամ աշխատավարձ ստանալուն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 



Նման նյութեր