Creative Armenia-ն ուրախ է մեկնարկել նոր ստեղծարար մարտահրավեր սցենարիստների համար՝ հովանավորված Ucom-ի կողմից։ 2,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը կպարգևատրվի այն սցենարիստին, որը կգրի «Creative Armenia» անվանումով ֆիլմի ամենակլանող սցենարի առաջին էջը։ Դիմորդներին առաջարկվում է որգեշնչվել նշված անվանումով ֆիլմի պաստառից՝ ստեղծված Անահիտ Պետրոսյանի կողմից։
Պետրոսյանի պաստառը Creative Armenia-ի նախորդ մարտահրավերի հաղթող աշխատանքն է, որը նույնպես Ucom-ի հետ համագործակցությամբ է տեղի ունեցել։ Մարտահրավերը պարգևատրեց 2,000 ԱՄՆ դոլար ամենաազդեցիկ «Creative Armenia» ֆիլմի պաստառի համար։ Իսկ այժմ, այդ երևակայական ֆիլմի պաստառը կխթանի իր ֆիլմի սցենարի առաջին էջի ստեղծմանը։
«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը այժմ ընդունում է հայտեր։ Չկան ժանրային, տարիքային կամ տարածաշրջանային սահմանափակումներ։ Դիմորդները պետք է ուղարկեն բնօրինակ սցենարի միայն առաջին էջը, ինչպես նաև հակիրճ լրացված դիմումաձև։ Դիմումների վերջնաժամկետը 2019թ.-ի դեկտեմբերի 1-ն է։ Ավելին իմանալու և դիմելու համար այցելեք կայքէջ։
«Մեր մարտահրավերներից յուրաքանչյուրը մեզ ուղղորդում է այնպիսի տեղ, որին չէինք սպասում»,- ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։
«Մենք անհամբեր սպասում ենք բազում պատմությունների առաջին էջը ընթերցելուն, որոնք կհամոզեն մեզ սպասել մնացած էջերին»։
«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը Creative Armenia-ի և Ucom-ի թվով երրորդ գործակցությունն է՝ հաջորդող և կապված «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերին։
«Ինչպես և նախկինում, Ucom-ը խրախուսում է ստեղծարար և նորարար մարդկանց դրսևորելու իրենց տաղանդը։ Մեր ընկերությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ աջակցության արդյունքում տաղանդավոր սցենարիստները, ռեժիսորները և դերասանները արժանացել են միջազգային բարձր գնահատականի»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար մտքին։
«Առաջին էջ» սցենարի մարտահրավերի մասին ավելին իմանալու և դիմելու համար այցելեք creativearmenia.org/firstpage կայքէջ։