Ռոք երաժշտությունից մինչև դասական ու ազգագրական. Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը
Advertisement 1000 x 90

Ռոք երաժշտությունից մինչև դասական ու ազգագրական. Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը

Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը, իսկ տոնի կարգախոսն է «Սրտումս Երևան»:

Մայրաքաղաքում միջոցառումները մեկնարկելու են երեկոյան ժամը 19:00-ից և շարունակվելու են մինչև 22:00-ն:

Երևանի 12 վարչական շրջանում էլ ողջ երեկոյի ընթացքում հնչելու է տարբեր ոճերի երաժշտություն:

Հանրապետության հրապարակում այս տարի չի լինելու մեկ բեմահարթակում իրականացվող միջոցառում:

Աջափնյակի բեմահարթակում կհնչի փոփ-էստրադային երաժշտություն, Ավան վարչական շրջանում կլինի մանկական երաժշտական հարթակ, Դավթաշենում՝ կհնչի ջազային երաժշտություն, Էրեբունիում՝ ժողովրդական երգեր, Կենտրոնում՝ փոփ, Մալաթիա-Սեբաստիայում՝ էստրադային, Նոր Նորքում՝ էլեկտրոնային, Նորք Մարաշում՝ ազգագրական, Շենգավիթում հեղինակային, Քանաքեռ-Զեյթունում՝ ռետրո և Նուբարաշենում՝ ռոք, Արաբկիրում՝ դասական երաժշտություն:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում լինելու է «Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառում և գալա համերգ: Ելույթ են ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:



Նման նյութեր