ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը:
Այս մասին տեղեկացանք Երվանդ Մանարյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջից:
Մարությանն այցելել է Մանարյանի տուն և այնտեղ հանձնել կոչումը:
«Ինձ համար մեծ պատիվ է»,- ասաց դերասանը և շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետին:
Հայկ Մարությանն էլ իր հերթին ասաց, որ անձամբ իր համար շատ մեծ պատիվ է, որ Երևանն ունի Մանարյանի նման քաղաքացի: