«Էրեբունի-Երևան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության
Advertisement 1000 x 90

«Էրեբունի-Երևան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան»-ի 2801 ամյակի միջոցառումների բյուջեն հավասար բաշխել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների միջև: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք հավատարիմ ենք մեր խոստմանը, որ ապակենտրոնացնում ենք Երևան քաղաքը: Եթե առաջ միշտ Կենտրոն վարչական շրջանում էին տեղի ունենում բոլոր հանդիսությունները, բոլոր ծրագրերը, ապա այս տարի մենք բյուջեն հավասար կիսել ենք 12 վարչական շրջանների միջև: Բոլոր վարչական շրջաններում տեղի են ունենալու նույն մակարդակի, նույն որակի և շատ բարձր որակի համերգային ծրագրեր, որոնք սկսվելու են միաժամանակ և ավարտվելու են միաժամանակ:

Նա հավելեց, որ սպասվում է նաև մեծ անակնկալ, որովհետև 12 վարչական շրջաններում միանգամից նույն ժամին լինելու է հրավառություն: «Մենք փորձելու ենք հատուկ տեխնիկայի միջոցով ֆիքսել այդ հրավառությունը»,- ասաց Մարությանը: