Ժամանակի ընթացքում մարդու մարմինը կորցնում է ճկունությունը, հոդերի շարժունակությունը նվազում է։ Adme.ru-ն գրում է, որ աշխատավայրում երկար ժամանակ նստած անցկացնելը վերջնականապես ճնշում է օրգանիզմը։ Կայքը ներկայացնում է 5 վարժություն, որոնք կօգնեն գնահատել մարմնի տարբեր հատվածների ճկունությունը։
Ստուգում ենք ուսերի հոդերի վիճակը
- Հե՞շտ է ստացվել։ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, դուք երիտասարդ օրգանիզմ ունեք։
- Ստացվեց, բայց դժվարությամբ։ Հարկավոր է ավելի շատ մարզվել։
- Եթե շատ դժվար է, նշանակում է՝ հարկավոր է զարգացնել մկանները։
Ստուգում ենք ողնաշարի ճկունությունը
- Եթե կարողացել եք ափն ամբողջությամբ դնել հատակին կամ դիպչել ոտքերին, ամեն ինչ կարգին է։
- Եթե հատակին հասել եք գոնե մատով, նշանակում է՝ հարկավոր է աշխատել։
- Եթե չեք կարողացել հատակին հասնել, հարկավոր է շատ մարզվել։
Ստուգում ենք իրանի առաջնային մասի և ուսերի ճկունությունը
- Եթե չի ստացվում հասնել կրունկին, մի փոքր առաջ թեքվեք՝ մեջքը բռնելով ձեռքերով։ Հարկավոր է աշխատել ճկունության վրա։
- Եթե կարողացեք եք հեշտությամբ կատարել այս վարժությունը, ամեն ինչ կարգին է։
Ստուգում ենք ազդրերի հոդերի ճկունությունը
- Եթե կարողացել եք ճակատով հասնել ծնկին և այդ վիճակում մնալ մի քանի րոպե, ամեն ինչ հրաշալի է։
- Եթե չեք կարողանում հասնել, կամ ոտքը ծալվում է, հոդերի շարժունակությունը լավ չէ. հարկավոր է աշխատել։
Ստուգում ենք ծնկների հոդերի շարժունակությունը
- Երիտասարդ տարիքում այս վարժությունը կատարելը բարդ չէ։
- 30 տարեկանից հետո այս շարժումն առանց արմունկները ծալելու կատարելն արդեն բարդանում է։
- Եթե առհասարակ չի ստացվում կատարել այս վարժությունը, ամենայն հավանականությամբ 50-ից բարձր տարիքի եք և չեք սիրում սպորտով զբաղվել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը