Ինչն է ավելի վտանգավոր սրտի համար՝ հանգստյան օրերին շա՞տ, թե՞ ամեն օր չափավոր խմելը
Advertisement 1000 x 90

Ինչն է ավելի վտանգավոր սրտի համար՝ հանգստյան օրերին շա՞տ, թե՞ ամեն օր չափավոր խմելը

Ալկոհոլային խմիչքների օգտագործման ռիթմը կարող է բարձրացնել սրտի աշխատանքի ռիթմի ծանր խախտումների առաջացման հավանականությունը։ Սա պարզել են EP Eurospace ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները։

Կորեական համալսարանի բժշկական քոլեջի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ շողացող առիթմիա կամ նախասրտի ֆիբրիլյացիա ավելի շուտ կզարգանա այն մարդկանց մոտ, որոնք ամեն օր խմում են (նույնիսկ եթե քիչ), քան հանգստյան օրերին հարբել սիրողների մոտ։

Դա նշանակում է, որ օրական 1-2 «դրինքի» (12-24 գ մաքուր ալկոհոլ) օգտագործումը առիթմիայի զարգացման վտանգն ավելի է մեծացնում, քան հանգստյան օրերին հարբեցողությունը։

Շողացող առիթմիան սրտի ռիթմի առավել տարածված խախտումն է։ Այն 5 անգամ բարձրացնում է ինսուլտի զարգացման վտանգը։ Դրա ախտանիշների մեջ են մտնում հաճախացված կամ ոչ պարբերական պուլսը, շնչարգելությունը, հոգնածությունը, կրծքավանդակի ցավերը և գլխապտույտը։

Նախորդ հետազոտությունները արդեն գտել են ալկոհոլի և շողացող առիթմիայի միջև կապը՝ շաբաթական յուրաքանչյուր 12 գ ալկոհոլի հետ վտանգը 8 տոկոսով բարձրանում է։ Սակայն մինչ այժմ պարզ չէր, թե որն է վտանգավոր՝ շատ և հազվադեպ, թե քիչ և պարբերաբար խմելը։

Նոր հետազոտությունում գիտնականները ուսումնասիրել են մոտ 10 մլն մարդու տվյալներ և պարզել են, որ ամեն օր խմող մարդկանց մոտ առիթմիայի զարգացման վտանգն ավելի մեծ է, քան հետազոտության մյուս մասնակիցների մոտ։ Ամենափոքր վտանգը եղել է նրանց մոտ, ովքեր շաբաթը միայն մեկ անգամ են խմել, նույնիսկ եթե նրանք այդ մեկ անգամը շատ՝ ավելի քան 60գ մաքուր ալկոհոլ են օգտագործել։

med.news.am