
Մոսկվայում հայտնի բժիշկ, հաղորդավար Ելենա Մալիշևային տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին նա հայտնել է Instagram–ում։
Մալիշևան մի քանի տեսանյութ է նկարել հենց շտապօգնության մեքենայի մեջ։ Նա պատմել է, որ ճնշման կտրուկ տատանումների պատճառով (ճնշումը հասել է 200/130–ի) ստիպված են եղել բժիշկ կանչել։ Նրան տեղափոխել են Բոտկինի հիվանդանոց։
58–ամյա Մալիշևան խոստովանել է, որ իր մոտ առաջին անգամ է լինում հիպորտոնիկ կրիզ։