1000 դրամ ֆեյքի ամեն մի «ընկերոջ» համար․ «Փաստ»
Advertisement 1000 x 90

1000 դրամ ֆեյքի ամեն մի «ընկերոջ» համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ֆեյքերի», դրանցով աջակցող երևակայական թիմի իմիտացիա ստեղծելու թեմայի մասին հաճախ է խոսվում։ Բնականաբար, «ֆեյքացավից» ձերբազատված չէ նաև իշխանական թիմը, ինչը հաճախ ձևավորում է իրականության հետ աղերսներ չունեցող պատկեր, որին ժամանակի հետ սկսում են հավատալ հենց իշխանությունները:

Թերթին այս առումով մի հետաքրքիր տեղեկատվություն է հայտնի դարձել, ըստ որի, իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում։ Թերթի զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում նշեց, որ իր որդուն աշխատանքի տեղավորելու նպատակով իշխանավորներից մեկը միջնորդել է և տվել Մոսկովյան փողոցի վրա գտնվող այդ գրասենյակի հասցեն։

Երիտասարդը տեղում հասկացել է, որ իր գործը լինելու է «ֆեյք քշելը». տեղում աշխատանքները կոորդինացնող անձնավորությունն ասել է, որ էջը վարելու սկզբնական փուլում պետք է միայն «ընկերներ» հավաքագրի, յուրաքանչյուր նոր ընկերը գնահատվում է 1000 դրամ։

Ի դեպ, հավելենք, որ երիտասարդն այդ աշխատանքից հրաժարվել է՝ հայտնելով, որ դա այն չէ, ինչի համար ինքը տարիներ շարունակ ուսում է ստացել։

past.am