
Անգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի է հայտնաբերվել բեռնատարում: Մեքենան կայանված է եղել Թարոք քաղաքի արդյունաբերական գոտում, տեղեկացնում է BBC-ին:
Ոստիկանությունն այդտեղ է ժամանել գիշերվա ժամը մոտավորապես 01:30-ին: Հաղորդվում է, որ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա իռլանդացին, ձերբակալված է սպանության կասկածանքով:
Զոհվածների մասին առայժմ հայտնի է միայն, որ նրանք 38 մեծահասակներ են և մեկ դեռահաս: Բեռնատարը եկել է Բուլղարիայից: