Մադրիդի ոստիկանության աշխատակիցները բնակարաններից մեկում հայտնաբերել են 78-ամյա Իզաբել Ռիվերայի (Isabel Rivera) զմռսած դին։ Կինն առնվազն 15 տարի առաջ է մահացել։ Այս մասին հայտնում է Mundo իսպանական պարբերականը։
Նշվում է, որ վերջին անգամ հարևանները 2004 թվականի սեպտեմբերին էին տեսել կնոջը։ Նրանք Ռիվերայի բնակարանից տհաճ հոտ էին առել, բայց ոստիկանությունը չէր արձագանքել բազմաթիվ բողոքներին։
Հերթական բողոքից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներն ու հրշեջները երկրորդ հարկից մտել են բնակարան։ Փրկարարները Ռիվերայի դին հայտնաբերել են լոգարանում։