1936 թվի մայիսի վերջին Աղասի Խանջյանը մեկնեց Մոսկվա` մասնակցելու կոմկուսի Կենկտոմի հունիսյան պլենումին: Օգտվելով նրա բացակայությունից, Բերիայի գործակալներ Ամատունին, Ակոպովն ու Մուղդուսին ձեռրբակալեցին աչքի ընկնող մտավորականներ` Հայաստանի Լուսժողկոմ Ներսիկ Ստեփանյանին, Գուրգեն Բատիկյանին, Մնացական Խաչատուրյանին, Կենսաբեր Բոխյանին, Գուրգեն Վանանդեցուն և Վահան Թոթովենցին:
Խաչիկ Մուղդուսին իր գործակիցների հետ միասին, ծեծելով նրանցից ցուցմունքներ էր կորզում այն մասին, որ իբր թե Ն. Ստեփանյանը ունեցել է հակահեղափոխական, տրոցկիստական, նացիոնալիստական խմբակ, որն իբր թե գլխավորել է Աղասի Խանջյանը:
Հուլիսի սկզբներին Խանջյանը Մոսկվայից վերադարձավ Երևան: Հուլիսի 7-ին ես եղա նրա մոտ: Երբ հարցրի հունիսյան պլենումի արդյունքների մասին, Խանջյանը տխուր ասաց.
«Ես այդ պլենումից արյան հոտ առա… շատ վատ բաներ են սպասվում մեր երկրում»:
Ալազան Վ, « Տառապանքի ուղիներով»
Հուլիսի 9-ին Թիֆլիոսում Խանջյանը սպանվում է Բերիայի կողմից և արդեն նշմարվում էր 37 թիվը: