92 տարեկան հասակում մահացել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի նախկին գերագույն կոմիսար Սադակո Օգատա: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Օգատան Ճապոնիայի առաջին քաղաքացին Էր, որը 1991 թվականին զբաղեցրեց ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի պաշտոնը:
Սադակո Օգատան ծնվել Է 1927 թվականին Տոկիոյում, դիվանագետի ընտանիքում, Ճապոնիայի վարչապետ Ցույոսի Ինուկայի ծոռնուհին Էր: 1953 թվականին ավարտել Է Ճապոնիայի Ժեյսին ձյոսի դայգակու կանանց հեղինակավոր համալսարանը «անգլիական գրականություն» մասնագիտությամբ: Իր երկարատեւ դիվանագիտական կարիերայի ընթացքում, մասնավորապես, որպես դեսպանորդ-խորհրդական Է աշխատել ՄԱԿ-ին առընթեր Ճապոնիայի ներկայացուցչությունում , գլխավորել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի վարչությունը, Ճապոնիան ներկայացրել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: