Թուրքիայի Հանրապետության հռչակման օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այդ փաստաթուղթը թերագնահատել կամ գերագնահատել պետք չէ։ Այն տալիս է հնարավորություններ, որոնց օգտագործումը բացառապես մեզնից է կախված։ Իհարկե, սա ոչ թե մեր դիվանագիտության հաղթանակն էր, այլ Թուրքիայի նկատմամբ կիրառվող գործիք։ Այդուհանդերձ, փաստաթղթում մի շարք ձևակերպումներ մեզ համար իրական գործնական հնարավորություններ են բացում։ Պետք է նշել նաև, որ, ըստ էության, սա ոչ թե Ցեղասպանության ճանաչում էր, այլ ճանաչման վերահաստատում, որովհետև ԱՄՆ Կառավարությունը դեռ 1951 թվականին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ինչու՞ հիմա, ո՞րն է լինելու բանաձևի ընդունման հաջորդող քայլը և ի՞նչ է շահում Հայաստանը։ Թարմ ուղեղով վերլուծություն «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ։