Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն
Advertisement 1000 x 90

Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն

Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, նախկին զինվորական Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Սարգիսը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և շնորհակալություն հայտնել բարի խոսքերի ու դրական լիցքեր փոխանցելու համար:

«Սիրելի ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը։
Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։
Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։
Սիրում եմ բոլորիդ»։