
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին Նեապոլում այցելել է Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցի (Սան Գրեգորիո Արմենո), որտեղ ամփոփված են սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, եկեղեցում Ազգային Ժողովի նախագահը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, այնուհետեւ մասնակցել է եկեղեցում կազմակերպված հոգեւոր արարողությանը։
Ազգային ժողովի նախագահը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի միաբանության Մեծավոր մայր Ջովաննա Դե Գրեգորիոյի հրավերով շրջայց է կատարել վանքի միաբանությունում։