Հարավկորեական ուղղաթիռ է կործանվել Ճապոնական ծովի Տոկտո վիճելի կղզիների ափերի մոտ, յոթ մարդ անհետ կորել է: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Ուղղաթիռում գտնվում էին վիրավոր մի ձկնորս, նրա ընկերն ու փրկարար ծառայության հինգ աշխատակից: Որոնողական գործողությանը մասնակցում են մի քանի տասնյակ ռազմանավեր և ուղղաթիռներ: