Մալինուա ցեղատեսակի բելգիական հովվաշների գների աճը, որի ներկայացուցիչներից մեկը մասնակցել է «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման հատուկ գործողությանը, պայթունալի բնույթ է ստացել: Այդ մասին գրել է TMZ-ն:
Ruidoso Malinois բուծարանի, որն ամերիկյան բանակին մալինուաների խոշորագույն մատակարարն է, սեփականատեր Իրեն Հաուքրոֆթը պատմել է, որ ինքը նույնպիսի շունը 85 հազար դոլարով վաճառելու առաջարկություն է ստացել: Մինչ այն պահը, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցուցադրեց Քոնան հերոսական շան լուսանկարը, չափահաս մալինուաները վաճառվում էին մինչեւ 25 հազար դոլարով, իսկ ձագերը՝ 2 հազար դոլարով: Հաուքրոֆթը գանգատվել է, որ այժմ իրեն հեղեղել են շուն վաճառելու խնդրանքներով:
Ըստ որում այժմ բուծարանում 73 մալինուա է մեծանում: