Փորկապությունը բավական տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ գրեթե բոլորի մոտ՝ անկախ տարիքից և սեռից: Սակայն այս խնդիրը հազվադեպ է ծագում նրանց մոտ, ովքեր հետևում են իրենց սննդակարգին:
Արևմուտքում մարդիկ ավելի հաճախ են առերեսվում այս խնդրին, սակայն հազվադեպ են դիմում բժշկի օգնությանը:
Ինչի՞ց է առաջանում փորկապությունը
Քիչ հեղուկի օգտագործումից
Սխալ սնվելուց
Սննդակարգի հանկարծակի փոփոխությունից
Ալկոհոլի չարաշահումից
Մարզումների պակասից
Փորկապությունը կարող է հանգեցնել ստամոքսի ցավերի, դեպրեսիայի, սրտխառնոցի, լեթարգիայի: Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք օգնում են մաքրել աղիներն ու ազատվել փորկապությունից:
Դրանք են՝
Սալորի հյութ
Հաճախակի քայլք
Կանոնավոր մարզումներ
1 թ/գ ձիթապտղի յուղ
1 ճ/գ կտավատի սերմերի յուղ
Հասարակ յոգուրտ
Խատուտիկի թեյ
Կոկոսի յուղ
Թարմ մրգեր, բանջարեղեններ և մանրաթելերով հարուստ մթերքներ
Ալոէ վերայի գել
Փորկապության դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցը սալորի հյութն է: Եթե նմանատիպ խնդիրներ ունեք, ապա մի քանի սալորի չիր կերեք, և ամեն ինչ կանցնի:
Ջուրը հաջորդ միջոցն է, որն օգնում է արագ ազատվել փորկապությունից:
Կոկոսի յուղը նույնպես համարվում է սուպեր ուտելիք: Օրական մեկ ճաշի գդալ կոկոսի յուղը կարող է մի շարք առողջական խնդիրներ լուծել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը