Ամուսնությունից հետո ո՞ր երկրում են բնակություն հաստատել Սուսաննա Պետրոսյանը և Գեորգ Գասպարյանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամուսնությունից հետո ո՞ր երկրում են բնակություն հաստատել Սուսաննա Պետրոսյանը և Գեորգ Գասպարյանը

Օգոստոս ամսին երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ամուսնացավ. մեկ ամիս անց զույգը երկարաժամկետ բնակության մեկնեց Չինաստան: Արդեն չորս ամիս է՝ զույգը բացակայում է հայրենիքից, իսկ մեկնելու նպատակների մասին Սուսաննա Պետրոսյանը պատմել է BlogNews.am-ին:

12552516_755219077911956_286818517764899464_n

«Քանի որ ամուսինս մասնագիտական բարձր որակավորումը բարձրացնելու հրավեր ստացավ Չինաստանից, որոշեցինք ժամանակավորապես տեղափոխվել այստեղ: Այստեղ ժամանակավոր ենք բնակվում՝ հայրենիք վերադառալու նպատակով»:

13319984_820310574736139_3938119397809987925_n

Երգչուհին պատմում է, որ Չինաստանում շատ են գնահատում իրենց մշակույթը, և այլ ազգի մշակույթը ևս հետաքրքիր է նրանց: «Ես, առիթը բաց չթողելով, ընդունվեցի Չանգ Չուն քաղաքի ինստիտուտը, փորձում եմ լեզուն յուրացնել, ինչպես նաև ուսումնասիրել մշակույթը: Սովորում եմ իրենց երաժշտական գործիքները նվագել, մասնավորապես՝ «Գու ջան» գործիքը, որը շատ նման է մեր ազգային քանոնին»:

15027815_1007248742736088_3130940739978146386_n

Երգչուհին պատմում է, որ ինստիտուտում կան ապագա երգչուհիներ, ովքեր, տեղեկանալով Սուսաննայի՝ երգչուհի լինելու մասին, ցանկություն են հայտնել համագործակցելու նրա հետ. «Կան նորաստեղծ ուսանողական բենդեր և ցանկություն ունեն նոր բաներ սովորելու: Շատ հետաքրքիր է նրանց հետ աշխատելը: Այս երկրում, իհարկե, հետաքրքրություններ կան, ամեն դեպքում ինձ հետաքրքիր է ուսումնասիրել նոր մշակույթ. ես ունեմ շատ լավ ուսուցչուհի: Ես երբեք իմ հայրենիքը չեմ փոխարինի մեկ այլ երկրի հետ, որովհետև ես ինձ երջանիկ կզգամ միայն իմ հայրենիքում: Դա չի նշանակում, որ այստեղ երջանիկ չեմ, քանի որ իմ ամուսինը իմ կողքին է: Սա ժամանակավոր բնույթ է կրում, դրա համար էլ չեմ տխրում»:

Ամբողջությամբ՝ blognews.am