«Ասում եք, որ չեք կարողանում թանկարժեք հյուրեր ընդունել Ձեր առանձնատանը և արդարացնում ենք վարչապետական պալատները. ի՞նչ է, վերջիններս նախատեսվա՞ծ են դրա համար». Ռուբեն Թորոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

«Ասում եք, որ չեք կարողանում թանկարժեք հյուրեր ընդունել Ձեր առանձնատանը և արդարացնում ենք վարչապետական պալատները. ի՞նչ է, վերջիններս նախատեսվա՞ծ են դրա համար». Ռուբեն Թորոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուբեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի պարոն Վարչապետ,
Նախ, ավելի քան, համոզված եմ, որ շատերիս քննադատությունն ուղված է, միայն ու միայն, Ձեր գործունեությունը և, որպես հետևանք, մեր պետությունն առողջ պահելու համար: Ի դեպ, տվյալ դեպքում, հասկանում ենք նաև, որ պետության ղեկավարը պետք է ապահովված լինի և՛ անվտանգության, և՛ սոցիալական պայմաններով, սակայն սա այդ դեպքը չէ:

Երկրորդ, մինչ վերը ցուցադրած բեմականացումը, ես չէի հավատում, որ այս պայմաններում նման միջոցներ կծախսեք Ձեր առանձնատան վրա՝ թող լինի 200 հազար, ի՞նչ քիչ է որ… կամ՝ թող լինի 1 լումա, ինչո՞ւ ավազակաիշխանության ոգով՝ առանց կառավարության հրապարակային որոշման, հիշո՞ւմ եք՝ «կոռուպցիան հո պոզով ու պոչով չի լինում»:

Երրորդ, չեմ ուզում հավատալ, որ այս բեմականացմամբ փորձում եք ծաղրել հայաստանցուս՝ սկզբում իմանալով և հետո չիմանալով այդ «2 միլիոնանոց» խոսակցության մասին, իսկ հետո, անգամ, կշտամբում եք նրան, ինչին, ի դեպ և ցավոք, մասնակից եք դարձնում նաև Ձեր երեխաներին; Սակայն ի՞նչ անի հայաստանցիս, երբ նրան զրկել եք տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքից, այդ թվում, իր իսկ գումարների ծախսման մասին:

Չորրորդ, գուցե և ամենակարևորը: Ասում եք, որ չեք կարողանում թանկարժեք հյուրեր ընդունել Ձեր առանձնատանը և արդարացնում ենք վարչապետական պալատները; Իսկ ի՞նչ է, վերջիններս նախատեսվա՞ծ են դրա համար, կամ եթե մյուս «թագուհի»-ն էլ ցանկանա Սինգապուրի «թագուհու» հետ ճաշել իր տանը, մեր բյուջեն պետք է դատարկվի՞… Չէ՞ որ հյուրերի ընդունելության համար հոյակապ տեղ էր հատկացված, որտեղ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներն էլ կարող էին բարձր մակարդակով ընդունելություններ կազմակերպել…

Եվ վերջապես, ինչո՞ւ համար չեք տրամադրում Ձեր այդ պալատները մշակութային որևէ օջախի՝ ԻՆՉՈ՞Ւ…»:

https://www.facebook.com/rtorosyan/posts/10214830632305906



Նման նյութեր