Ի՞նչ սննդարար նյութեր են սովորաբար պակասում վեգանների սննդակարգում
Advertisement 1000 x 90

Ի՞նչ սննդարար նյութեր են սովորաբար պակասում վեգանների սննդակարգում

Շատ հետազոտողներ ապացուցել են մի շարք հիվանդությունների դեմ պայքարում բուսակերների սննդակարգի օգտակարությունը, սակայն, մյուս կողմից, բուսակերները և վեգանները հաճախ են բախվում որոշ սննդարար նյութերի անբավարարության հետ։

Վիտամին B12

Այս վիտամինը կարևոր է արյան կարմիր բջիջների արտադրության համար, իսկ դրանց անբավարարությունը հանգեցնում է թուլության, հոգնածության, հոգեկան խանգարումների և գլխուղեղի ֆունկցիայի խանգարման։ Խնդիրն այն է, որ B12 վիտամին կամ կոբալամին բոլորովին չկա բուսական սննդամթերքներում։ Այս վիտամինի հիմնական աղբյուրը մսամթերքներն են։

Վիտամին D3

Այս վիտամինի անբավարարությունը նպաստում է ոսկորների թուլացմանը և ոսկրախտի զարգացմանը։ Այն նաև կապված է ուռուցքների, դեպրեսիայի, սրտի հիվանդությունների առաջացման և նույնիսկ մկանային զանգվածի նվազման վտանգի հետ։ Վիտամին D3-ի սննդային լավագույն աղբյուրը ձուն է և ճարպոտ ձուկը։

Կրեատինին

Կրեատինինը պարունակվում է կենդանիների ուղեղում և մկանային հյուսվածքներում, և այն անհրաժեշտ է մկանային զանգվածի կառուցվածքի ու դիմացկունության համար։ Հետազոտություննները բազմիցս ցույց են տվել, որ կրեատինինի մակարդակի նվազումը խախտում է ուղեղի գործունեությունը։

Հեմային երկաթ

Հեմային երկաթը պարունակվում է մսի մեջ և անհրաժեշտ է արյունաստեղծման ու անեմիայի պրոֆիլակտիկայի համար։

Նշենք, որ եթե դուք վեգան կամ բուսակեր եք, ձեզ բոլորովին էլ պետք չէ հրաժարվել ձեր կենսակերպից և սննդից։ Սակայն ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ, մի շարք անալիզներ հանձնել, և եթե ձեզ մոտ իրոք կան վերը նշված սննդանյութերի անբավարարություն, բժշկի հետ միասին մտածեք, թե ինչպես լուծել այդ խնդիրը։ Հնարավոր է, որ իմաստ ունի որոշ սննդային հավելումներ ընդունել։

med.news.am