Ախալքալաքում արդեն երկրորդ անգամ տակնուվրա են արել նույն սրբատեղին
Advertisement 1000 x 90

Ախալքալաքում արդեն երկրորդ անգամ տակնուվրա են արել նույն սրբատեղին

Այս տարի արդեն երկրորդ անգամ Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա են արել, սրբապատկերները նորից կոտրել ու թափել՝ տեղեկություն է տարածել Jnews -ը։

Առաջին անգամ սրբատեղին ավերել էին ապրիլ ամսին։ Խուլգումո գյուղի երիտասարդներն ուխտի էին գնացել և պատահաբար հայտնաբերել էին, որ սրբատեղին ավերված է։

Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական գործ էր հարուցել։ Հետաքննություն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:

Երեկ երեկոյան, ժամը 19:00-ի սահմանում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում նկարներ և տեսագրություն է տարածել, թե ինչ վիճակում է վանքը։ Նաիրն տեսագրության մեջ հորդորում է մարդկանց չկորցնել իրենց խիղճը։

Այս սրբատեղին 2018 թվականի մայիսի 16-ին ստացել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։

armradio.am



Նման նյութեր