«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԿ առաջիկա համագումարը կդառնա այն քաղաքական հարթակը, որի շուրջը կվերաձևավորվի Հայաստանի ողջ քաղաքական դաշտը:
Կուսակցության հերթական համագումարում կարծում եմ հաստատապես կամրագրվեն հանրապետության նախագահի ազգային համերաշխության հռչակագրի շարադրանքներն ու կառավարության արմատական-համակարգային բարեփոխումներին ուղղված սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքները:
Կուսակցության սպասվելիք կառուցվածքային փոփոխություններից և համագումարի ընդունած որոշումներից մեծապես կախված կլինեն գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերի վերադասավորումներն ու ընդհանուր ձևաչափերը:
Հանրապետական կուսակցությանը հաջողություններ եմ մաղթում առաջիկա համագումարի աշխատանքներում և համոզմունք հայտնում, որ որպես առաջատար քաղաքական կառույց, կընդունի հիմնարար որոշումներ ի նպաստ մեր երկրի բարգավաճման և ժողովրդի բարեկեցության: