Ընդ որում, ամենաշատը թանկացել է միրգ-բանջարեղենը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` միրգը` 5.2, բանջարեղենը` 6.7 տոկոսով։
Կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 0.5 տոկոսով, ձուն` 0.9 տոկոսով։
Հացամթերքն ու ձավարեղենը հոկտեմբերին թանկացել է 0.4 տոկոսով։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը թանկացել են 0.2, ոչ ալկոհոլային խմիչքը, սուրճը, թեյը, կակաոն` 0.3 տոկոսով:
Սննդամթերքի որոշ տեսակներ ոչ միայն չեն թանկացել, այլ նույնիսկ էժանացել են։ Մսամթերքի գինն, օրինակ, հոկտեմբերին նվազել է 0.5 տոկոսով, ձկան ու ծովամթերքի գինը` 0.1 տոկոսով, շաքարավազինը` 4,2։
Իսկ յուղերի և ճարպերի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ոչ պարենային ապրանքների գները հոկտեմբերին բարձրացել է 0.6 տոկոսով, գրասենյակային պարագաների գներն աճել են 0.1, կահույքինը` 0.2, ոսկերչական զարդերինը՝ 0.4, կենցաղային տեխնիկայի գները`0.7– 0.9 տոկոսով, հագուստինը`2.1, կոշկեղենի գները` 5.7 տոկոսով։
Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի գները` համապատասխանաբար շուրջ 4 տոկոսով:
Էժանացել են նաև հյուրանոցային ծառայությունների սակագները`2.4 տոկոսով։
1.2 տոկոսով նվազել են նաև մարդատար տրանսպորտի սակագները։ Սա, ըստ վիճակագիրների` պայմանավորված է միջազգային օդային փոխադրումների սակագների 5.4 տոկոսանոց գնանկմամբ։
Հայաստանյան ռեստորաններն ու սրճարաններն իրենց գները բարձրացրել են 0.1 տոկոսով։
Նշենք, որ 2018թ.-ի հոկտեմբերի գների համեմատ 2019թ.-ի հոկտեմբերին սպառողական ապրանքների գներն ավելացել են 0.9 տոկոսով։