Աչքից զրկված կինը կոչ է անում չգնել կեղծ դիզայներական ակնոց
Advertisement 1000 x 90

Աչքից զրկված կինը կոչ է անում չգնել կեղծ դիզայներական ակնոց

Մեծ Բրիտանիայի Էսսեքս քաղաքից 59-ամյա Քրիս Վիլքոքսը զրկվել է աչքից աչքի մելանոմայի պատճառով: Այժմ նա մարդկանց կոչ է անում չգնել կեղծ դիզայներական արևապաշտպան ակնոց, որն իրականում չի պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Քրիսը երկար տարիներ արևայրուք է ընդունել Թուրքիայի և Իսպանիայի լողափերում, իսկ աչքերը ծածկել է միայն կեղծ դիզայներական արևապաշտպան ակնոցով: Նման ակնոցն ավելի էժան է օրիգինալից, սակայն արտաքնապես գրեթե չի տարբերվում: Այժմ Քրիսը ցավում է, որ գումար է տնտեսել:

Բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա աջ աչքը՝ կյանքը փրկելու համար:

«Ես հիշում եմ, որ այդ օրը գնացի աշխատանքի և կարծես աջ աչքիս մեջ լույսն անջատվեց: Ես բղավում էի, որ կուրացել եմ: Որոշ ժամանակ անց բժիշկներն ախտորոշեցին ակնապակու մելանոմա և հայտարարեցին, որ պետք է հեռացնեն աչքս»,- հիշում է կինը:

Աչքի մելանոման կամ աչքի քաղցկեղը հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է բաց մաշկ և կապույտ աչքեր ունեցող մարդկանց մոտ: Ախտորոշման միջին տարիքը 55 տարեկանն է: Այն զարգանում է դանդաղ, այդ պատճառով այն նաև անվանում են «լուռ մարդասպան»: Սովորաբար 10-15 տարում ուռուցքը կարող է մետաստազների միջոցով տարածվել օրգանիզմում:



Նման նյութեր