Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ձեռք են բերել նոր անշարժ գույք։ Այս անգամ աստղային ամուսինները դարձել են ռանչոյի սեփականատերեր։
Ռեալիթի-շոուի աստղն ու ռեփերը որոշել են ընդլայնել իրենց ունեցվածքը Հիդդեն Հիլսում՝ Կալիֆոռնիա նահանգ։ Դեռեւս 2014 թվականին զույգը այստեղ գնել էր 1400 քառակուսի մետր մակերեսով շքեղ առանձնատուն, որի արժեքը այժմ կազմում է 60 մլն դոլար։
Ռանչոն ամուսինները գնել են ընդամենը երեք միլիոն դոլարով։ Այս մեկ հարկանի է շինությունը կառուցվել է 1950-ականներին։ Ընդանուր մակերեսը 360 ք.մ. է։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ եւ գազամատակարարմամբ։
Տունն ունի չորս ննջասենյակ, երեք սանհանգույց եւ հյուրասենյակ։ Տարածքում կա լողավազան, ինչպես նաեւ հսկայական կանաչ խոտածածկ:
Ռանչոյում նաեւ ախոռ կա՝ չորս նախրատեղով եւ ցանկապատված է խոտածածկով, հայտնում է Dirt-ը։ Ամուսինները պարզաբանել են, որ ցանկանում են իրենց երեխաներին ձիերի հետ կանոնավոր շփում հաստատելու հնարավորությամբ ուրախացնել։