Հնարավոր է` Ամստերդամի «Սհիպհոլ» օդանավակայանում ինքնաթիռ առևանգելու փորձ է եղել։ Այս մասին հայտնում է RT–ն` հղում անելով De Telegraaf թերթին։
Momenteel situatie #Schiphol pic.twitter.com/433Akc0Nfb
— nieuwsgek (@nieuwsgek) November 6, 2019
Աղբյուրի համաձայն` վթարային ծառայությունները դեպքի վայր են մեկնել։
Life.ru–ն իր հերթին, հղում անելով Նիդեռլանդների ռազմական ոստիկանությանը, հայտնում է, որ օդանավակայանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Նշվում է, որ օդանավակայանի որոշ գոտիներից մարդկանց տարհանել են։