«Այս իրավիճակը հանգեցնում է նրան, որ գրեթե բոլոր կարևոր ցուցանիշների տրենդներով շարունակելու ենք մնալ բացասական տիրույթում»
Advertisement 1000 x 90

«Այս իրավիճակը հանգեցնում է նրան, որ գրեթե բոլոր կարևոր ցուցանիշների տրենդներով շարունակելու ենք մնալ բացասական տիրույթում»

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միջադեպերով, դրվագներով, մանր-մունր անցքերով տարված ու զբաղված վարչապետ և կառավարություն: Համատարած հատվածական մտածողություն, մեծ պատկերի անտեսում կամ ընդհանրապես չգիտակցում:
Սրանք այսօրվա պետական կառավարման մեջ առկա մարտահրավերների առաջին մակարդակում են:

Այս ամենով հանդերձ հանրությունը առավելագույն չափով (իրենց կարողությունների սահմաններում) մոլորեցվում է. Վերջինս, ի դեպ, պատրաստակամորեն է տրվում դրան: Քանզի ցուցադրվող ապիկարությունը անտեսվում է չարդարացված սպասելիքներով, որոնք առկա կառավարող ուժերը ի զորու չեն իրագործել, նույնիսկ եթե մարտահրավերների պատշաճ գիտակցություն և դրանց արձագանքելու ցանկություն ունենային:

Այս իրավիճակը հանգեցնում է նրան, որ գրեթե բոլոր կարևոր ցուցանիշների տրենդներով շարունակելու ենք մնալ բացասական տիրույթում: Օրինակ, մշտական բնակչության թիվը շարունակաբար նվազելու է, քաղցկեղային ցուցանիշների գծով միտումները խոշոր հաշվով մնալու են բացասական, շրջակա միջավայրի վիճակը շարունակելու է վատանալ, իսկ տնտեսությունը շարունակելու է մնալ կորզող բնույթի և ոչ կայուն զարգացման կառուցվածքով:

Այս վիճակի լուծումը միակն է. Գիտակից և կարող անհատների միավորում հանուն նպատակի (ապիկարությունը չպետք է գործընթացի մաս դառնա), ոչ թե անձի շուրջ, կամ ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի բանի դեմ, այլ միայն հանուն օրակարգի` նպատակի»:

Միջադեպերով, դրվագներով, մանր-մունր անցքերով տարված ու զբաղված վարչապետ և կառավարություն: Համատարած հատվածական…

Gepostet von Hovhannes Avetisyan am Mittwoch, 6. November 2019



Նման նյութեր