Աղջիկը 3 շաբաթով կուրացել է աչքերին կատարած էքստրեմալ դաջվածքի պատճառով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աղջիկը 3 շաբաթով կուրացել է աչքերին կատարած էքստրեմալ դաջվածքի պատճառով

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգից 24-ամյա Էմբերը որոշել է կատարել աչքերին էքստրեմնալ դաջվածք և 3 շաբաթով տեսողությունից զրկվել է:

Daily Mail-ը հայտնում է, որ աղջիկը 26 հազար դոլար է ծախսել մարմնի փոխակերպման համար, այդ թվում՝ լեզվի սփլիթի (բաժանում) և ականջների թունելների համար: Նա մարմնին կատարել է 200 դաջվածք, մեծացրել է կուրծքը և փոխել այտերի, շրթունքների ու ականջների ձևը:

Նրա վերջին գաղափարը ակնախնձորները կապույտ ներկելն էր: Այս միջամտությունն ամենավտանգավորն ու ռիսկայինն էր այն ամենից, ինչի միջով նա ստիպված էր եղել անցնել:

«Ես նույնիսկ չգիտեմ ինչպես նկարագրել այն, ինչ վերապրել եմ,- պատմում է աղջիկը: – Երբ թանաքներն ընկնում էին ակնախնձորի մեջ, թվում էր, թե դաջվածքի վարպետն աչքերիս մեջ ապակու տասնյակ փշուրներ է խրում»:

Սեանսը տևել է 40 րոպե:

«Դա անչափ ցավոտ էր: Ամեն աչքիս մեջ կատարել են 4-ական ներարկում: Ցավոք, դաջվածքն անողը թանաքն ակնախնձորի մեջ շատ խորն էր անցկացրել,- պնդում է նա: – Եթե միջամտությունը ըստ կանոնների են անում, մարդը չպետք է կուրանա, դա հրաշավոր էր»:

Աղջկա տեսողությունը, բարեբախտաբար, ժամանակի ընթացքում վերականգնվել է:

Հիմա նա երազում է 2020 թվականի մարտին իր ամբողջ մարմինը ծածկել դաջվածքներով, սակայն այլևս չի ծրագրում կատարել էքստրեմալ մոդիֆիկացիաներ:

med.news.am