Ռուսաստանցի դերասան Միխայիլ Գալուստյանը չի խոսելու Եկատերինբուրգի պուրակի տարածքում եկեղեցու կառուցման հետ կապված սկանդալին իր մասնակցության մասին: Այս մասին հաղորդել է «Подъем» Telegram հեռուստաալիքը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչ Անաստասիա Ջուսի խոսքերին:
«Միխայիլը հիմա չի մեկնաբանի այս թեման», – ասել է Ջուսը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գալուստյանին գումար առաջարկե՞լ են տաճար կառուցելու գաղափարը սատարելու համար:
Ավելի վաղ, նոյեմբեր ամսին հայտնի դարձավ, որ կատակերգու դերասան Սերգեյ Սվետլակովին ֆինանսական օարգևատրություն են խոստացել Եկատերինբուրգում եկեղեցու կառուցման շուրջ կոնֆլիկտի կողմերից մեկին սատարելու համար: Սվետլակովը նշել է, որ ինքը հրաժարվել է կողմերից որևէ մեկին սատարել՝ ասելով, որ դա անհնար է:
Գալուստյանն, իր հերթին, այս տարվա մարտին մասնակցել է աղոթքի արարողությանը՝ ի պաշտպանություն տաճարի կառուցման, այդպիսով սատարելով Եկատերինբուրգի իշխանություններին: Նրա հետ միասին ակցիային մասնակցել են դերասաններ Սերգեյ Բեզրուկովը, Միխայիլ Պորեչենկովը և ևս 8 հազար մարդ: Ընդ որում, Գալուստյանը, ինչպես գրել է տեղական Ura.ru կայքը, հրաժարվել է խոսել խցիկի առջև:
Տաճարն ի սկզբանե նախատեսվում էր կառուցել Եկատերինբուրգի կենտրոնում գտնվող կանաչ գոտում: Այս տարվա մայիսին քաղաքում անցկացվել են ակցիաներ՝ ուղղված շենքի կառուցման դեմ: Դրանք ուղեկցվել են ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներով և ձերբակալություններով: Կառուցումը կանգնեցվել է, քաղաքում անցկացվել է քաղաքացիների շրջանում հարցում՝ տաճարի համար նոր վայրի վերաբերյալ: 60 տոկոսը կողմ է քվեարկել՝ տաճարը նախկին գործիքաշինական գործարանի տարածքում կառուցելուն: