
«Այո, վայր էի ընկել համերգի նախորդ երեկոյան շատ անսպասելի մի տեղում, բայց ցավերը կարողացա հաղթահարել և ելույթ ունենալ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոյին, որին մասնակցելու համար հատուկ ժամանել էի Վիեննայից»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը` անդրադառնալով համացանցում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց` վերջին փորձի ժամանակ ինքն ընկել է և ոտքի ծանր վնասվածք ստացել:
«Դժբախտ դեպքը բոլորովին այլ բովանդակություն ունի, տվյալ դեպքում, Փառք Աստծո այդ տարբերակը չէր… Իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ որպիսությամբ հետաքրքրվող և անհանգիստ բոլոր հայրենակիցներիս»:
Երգչուհին մեծ բավականություն է ստացել Գյումրիի «Սեւ բերդ» ամրոցում կայացած համերգից. «Ուրախ եմ, որ ամեն ինչ շատ դրական ավարտ ունեցավ, հոյակապ համերգ էր, գյումրեցի ունկնդիրը՝ ինչպես միշտ բացառիկ էր և տարբերվող»,- Aseksoe.am-ի հետ իր զրույցը եզրափակեց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
asekose.am