Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես իհարկե հետևություն արեցի վարչապետի պատասխանից, որ միջին խավի բեռը` անհամաչափ ու ավելորդ վճարումներից ազատելով թեթևացնելու խնդիր չի դրել, բայց եթե շշուկները, որ գույքահարկը մի բան էլ աճելու է, ճիշտ է, ուրեմն՝ խնդիր է դրված միջին խավի հաշվին օգնել անապահովներին ու թողել, որ ապօրինի հարստացածները խախանդ ապրեն ու մարսեն, վայելեն մեզանից գողացածը:
Պայթյո՞ւն եք ուզում:
Ոնց չպայթի, օրինակ, մարդը, որը իր հազիվ 12 000- 15000 դոլար արժեցող մեքենայի համար տարեկան 200 000 գույքահարկ է վճարում: Նույնչափ, որքան 30 000 -60 000 դոլար արժեցող մեքենայի տերը: Ընդ որում` 10 և 20 տարվա մեքենաների համար նույն գումարն է գանձվում: Նույն գումարն է գանձվում` անկախ մեքենայի շուկայական արժեքից!!!
Էլ չեմ ասում, որ մեր վճարների դիմաց ստանում ենք խորդուբորդ ասֆալտած ճանապարհ, էկոլոգիայի հերն էլ մեր մեքենաներից շատ վերևներում թառած հանքատերերն են անիծում ու հենց մեզ թունավորում:
Քանի՞ դղյակ ա գրանցված ու մեծ գույքահարկ վճարում: Իմ 74 քմ.-ի հաշվի՞ն եք բյուջե լցնում, որ երբ տանիքից ջուր ա չռռում, իմ գրպանից եմ մուծում, քանի որ ձեր իսկ թաղապետարաններն ու համատիրությունները ՁՐԻԱԿԵՐ են:
Հա: Միջին խավը իմ թույլ կետն է ու պոկ չեմ գա ձեր ջանից: Քանի որ ցանկացած երկրի շարժիչ ուժը միջին խավն է, որին համբալի տեղ եք դրել!!!»: