Վերսաչեն, Զեմֆիրան, Լոբոդան ու մեր հայկական ջուրը ֆանտաստիկ Դուբայում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վերսաչեն, Զեմֆիրան, Լոբոդան ու մեր հայկական ջուրը ֆանտաստիկ Դուբայում

kamoblog.tv-ն շարունակում է ներկայացնել ոչ միայն երևանյան, այլև միջազգային ամենահետաքրքիր փառատոններն ու համերգները: Այս անգամ ներկայացրել է ամենամյա PARUS փառատոնը, որտեղ այս տարի հյուր էին Զեմֆիրան և Լոբոդան, ինչպես նաև կպատմի Դուբայի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ Palazzo Versace-ի մասին.. Մի խոսքով, այս փոստում տեղափոխվում ենք ֆանտաստիկ Դուբայ:

5 օրով փախա Դուբայ: Հիմնական պատճառը Զեմֆիրայի համերգն էր, նրան շատ եմ սիրում ու այս տարի նա առաջին անգամ էր բեմ բարձրանալու: Բացի այդ, երևանյան միջոցառումները հոկտեմբերին շատ էին ու իրոք հանգստանալ էր պետք:

Շոփինգ, շոփինգ, շոփինգ…..մեծ հպարտությամբ ներկայացնեմ, որ Դուբայի ամենամեծ մոլում՝ այսինքն Աշխարհի ամենամեծ մոլում-Դուբայ մոլում գործող ֆրանսիական Galeries lafayette-ը ներկայացնում էր մեր հայազգի դիզայներ Krikor Jabotian-ի աշխատանքները: Հիացած էինք:

Ամեն օր Դուբայում փառատաններ էին: Ամենահաճելի օրերից մեկը Fatboy Slim-ի, Richard Ashcroft-ի և Lighthouse Family խմբի համատեղ համերգն էր մեկ բեմում, բացօթյա: 90-ականների ամենաթույն երաժիշտները մեկ բեմում:

Նոյեմբերի 1-ին ևս մեկ հետաքրքիր փառատոն էր Դուբայում, այն կոչվում էր՝ Kaynouna ART festival, և այստեղ նվագում էր մեր հայ DJ Socko-ն, ով Ձեզ ծանոթ է որպես Pahest 33-ի ռեզիդենտ

Հայկական թեման շարունակելով, գիտեիք արդյոք որ Դուբայում վաճառվում է հայկական ջուր: Ես առաջին անգամ նկատեցի: Հենց JBR Beach-ի խանութներում վաճառվում էին ՆոյԱպարան….ասում են այլ ջրեր էլ են ներկայացված: Շատ հաճելի էր, անսպասելի ու համով, դե մեր ջուրը մեկա ամենալավնա:

Ամբողջությամբ՝ kamoblog.tv