. Մտերմացնում է մարդկանց
. Սովորեցնում է հաղթել և պարտվել
. Օգնում է երեխաներին
. Օգնում է բոլորին կենտրոնանալ
. Ուսուցման միջոց է
. Զարգացնում է ստեղծագործական ձգտումը
. Մշակում է ինքնավստահություն
. Մարզում է ուղեղը
. Օգնում է պահպանել հանգստությունը։
Մտերմացնում է մարդկանց
Շախմատը պատմության ամենահին խաղերից է։ Այն ավելի քան 1500 տարեկան է։ Ժամանակի ընթացքում շախմատը փոխվել է, տարածվել մոլորակով մեկ, մինչ այնպիսին դառնալը, ինչպիսին մենք այժմ գիտենք այն։ Շախմատը մտերմացրել է տարբեր մշակույթների, տարիքի ու մասնագիտության տեր մարդկանց՝ նրանց միավորելով այդ խաղի շուրջ ունեցած կրքով։
Սովորեցնում է հաղթել և պարտվել
Իհարկե, բոլորին է դուր գալիս հաղթել, բայց պակաս կարևոր չէ նաև պարտություններն ընդունելու կարողությունը։ Ինչպես ասում են՝ երբեմն դուք եք դաս տալիս, երբեմն ձեզ են դաս տալիս։ Ամենակարևորն այդ դասերից դաս քաղելն է ու ավելի ուժեղ խաղացող դառնալը։ Ինչպես և կյանքում, մեզ պետք է աջակցություն, երբ մենք բախվում ենք անհաջողությունների հետ ու դառնում ավելի ուժեղ ու իմաստուն։
Հաղթելու կարողությունը բնավորության կարևոր գիծ է, որը կարելի է ձեռք բերել շախմատի շնորհիվ։
Եթե դուք պարտվում եք շախմատային պարտիան, վերադարձեք ու սովորեք ձեր սխալների վրա։
Շախմատը երեխաներին օգնում է հասկանալ իրենց արարքների հետևանքները։
Վերջին տասնամյակում ողջ աշխարհում նկատվում է դպրոցում շախմատի բում։ Այնքան կարևոր չէ, որ երեխաները դառնան ուժեղ շախմատիստներ կամ բարձր վարկանիշներ վաստակեն, որքան այն, որ շախմատը վաղ տարիքից երեխաներին սովորեցնում է, որ իրենց ընտրությունը կարող է ունենալ լավ ու վատ հետևանքներ։ Մտածելով քայլերի հաջորդականությունը ու փորձելով գտնել ուժեղագույն քայլը՝ դուք կատարելագործվում եք, իսկ չափազանց արագ խաղալով ու շուտափույթ որոշումներ ընդունելով՝ դուք կարող եք բախվել տհաճությունների հետ։
Շախմատը կարող է երեխաների օգնել զարգացնել բնավորության կարևոր գծեր։
Շախմատն օգնում է բոլորին կենտրոնանալ։
Ինչպես ասել է Բոբի Ֆիշերը. «Շախմատը լիակատար կենտրոնացում է պահանջում»։ Շախմատիստը կարող է գրոսմայստերի մակարդակի 30 քայլ անել, իսկ հետո 31-րդի վրա շեղվել ու տարրական սխալ թույլ տալ, որի պատճառով պարտիան տանուլ կտրվի։ Կենտրոնանալու ունակությունը կարևոր է կյանքում, երբ դուք բախվում եք դպրոցական առաջադրանքների, ամենօրյա պարտականությունների ու դասերը կատարելու հետ։
Շախմատը կարող է օգնել ձեզ դառնալ ավելի կարգապահ։
Շախմատը դպրոցում ուսուցանելու հիանալի միջոց է։
Դպրոցական դասերից առաջ, դրանց ընթացքում և հետո անցկացվող շախմատային պարապմունքները շատ ընդունված են այժմ, և դա պատահական չէ։ Շախմատը մեծ ծախսեր չպահանջող զբաղմունք է երեխաների համար, որով կարելի է զբաղվել նաև դպրոցում։ Տարբեր տարիքի ու ծագման և տարբեր պահանջմունքներ ունեցող երեխաները կարող են միասին շախմատ պարապել դասարանում կամ շախմատային ակումբում։
Դպրոցական շախմատային ծրագիրն աշակերտներին տալիս է հիանալի սոցիալական, էմոցիոնալ ու կրթական հնարավորություններ։
Զարգացնում է ստեղծագործական ձգտումը։
Ասում են, որ մարդու անձն արտահայտվում է նրա շախմատային խաղում։ Համեստ ու պասիվ մարդը կարող է զուսպ խաղալ, իսկ շփվող ու նախաձեռնող մարդը կարող է ավելի համարձակ գրոհել։ Շախմատի հիանալի հատկությունը կայանում է նրանում, որ այն յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս դրսևորել իրեն, իր անձը և առանձնահատկությունները։ Ձեր ստեղծագործական սկիզբը ելք կգտնի խաղատախտակի առջև քայլեր, պլանավորումներ եւ կոմբինացիաներ կատարելիս դա անել այնպես, ինչպես ինքներդ կցանկանաք։
Շախմատային խաղատախտակը ձեր ստեղծագործական սկզբի դրսևորման կտավն է։
Շախմատը վստահություն է տալիս։
Ձեր շախմատ խաղալը ձեր արտացոլանքն է։ Դուք ժամանակ եք վատնում այն ուսումնասիրելու, մրցաշարերին մասնակցելու, պարտությունները վերլուծելու ու սեփական թույլ տեղերը գտնելու վրա։ Ողջ այս աշխատանքը վստահության զգացողություն է մշակում։ Շախմատի վրա աշխատանքը, անգամ բարդագույն շրջանում, երբ ձեր խաղամակարդակը չի բարձրանում, օգնում է ձեզ զարգացնել ձեր ինքնավստահությունը։
Շախմատային կատարելագործման աշխատանքը ձեզ օգնում է զարգացնել վստահությունը սեփական անձի նկատմամբ։
Շախմատը սովորեցնում է խնդիրներ լուծել։
Յուրաքանչյուր շախմատային պարտիայում դուք բախվում եք մարտահրավերների ու խնդիրների հետ, որոնք պետք է լուծել, որ հասնես հաղթանակի։ Շախմատը կարող է օգնել ձեզ պլանավորել ապագան, չշտապել որոշումներ կայացնելիս ու հաշվարկել դրանց առավելություններն ու թերությունները։ Այդպիսի որոշումներ մենք կայացնում ենք նաև ամենօրյա կյանքում։ Ինչպես և շախմատում, մենք փորձում ենք կատարել լավագույն ընտրությունը, որ բարելավենք մեր կյանքի որակը։
Շախմատային յուրաքանչյուր պարտիա մեր առջև դնում է խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք։
9.Շախմատը մարզում է ուղեղի 2 կիսագնդերն էլ։
Երբ դուք շախմատ եք խաղում, ձեր ուղեղը փորձում է լուծել տրամաբանական խնդիրներ, ճանաչել պատկերներ, տեսողականորեն ու վերլուծական եղանակով որոշումներ կայացնել ու փորձարկել ձեր հիշողությունը։ Շախմատը կարելի է վայելել ցանկացած տարիքում. Արդյունքում՝ ուղեղի մարզանքը կարող է ամրապնդել ձեր առողջությունը ողջ կյանքում։ Ակտիվ ուղեղն առողջ ուղեղն է։
Շախմատը կարող է պահպանել ձեր ուղեղի ակտիվությունը ողջ կյանքի ընթացքում։
Շախմատը ձեզ օգնում է պահպանել հանգստությունը, երբ ճնշման տակ եք։
Դուք զոհաբերում եք խաղաքարեր ու զինվորներ, ձեր ժամանակը սպառվում է, բայց դուք պետք է վճռական որոշումներ կայացնեք, որ հաղթանակի հասնեք։ Այդպիսի լարված շախմատային պարտիան ձեզ սովորեցնում է պահպանել սառնասրտությունը, որ ձեր ուղեղը կարողանա առավելագույնս աշխատել։
Մենք բոլորս բախվում ենք կրիտիկական ժամկետների, շնորհանդեսների, հարցազրույցների ու թեստերի հետ մեր ողջ կյանքի ընթացքում։ Ինչպես և շախմատում, մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերն ու պահպանենք հանգստություն։
Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը