Աճուրդի են հանել տասնյակ դիզայներական տոնածառեր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աճուրդի են հանել տասնյակ դիզայներական տոնածառեր

Տոնական սեզոնի նախաշեմին նորաձևության տները և անվանի առևտրանիշերը ներկայացրել են Ծննդյան տոների ծառերի՝ իրենց տարբերակները, հաղորդում է Harper’s Bazaar-ը:

Դրանք կվաճառեն Les Sapins de Noսl des Crռateurs ամենամյա բարեգործական աճուրդի ընթացքում:

elkipalki

Մի քանի տասնյակ արտ-ինստալացիաներ են ներկայացվել Ելիսեյան դաշտերի թատրոնում: Իրենց ցուցանմուշներն են ցուցադրել Chanel-ը, Christian Dior-ը, Jean Paul Gaultier-ն, Christian Lacroix-ն և այլ ընկերություններ: Վաճառքից ստացվելիք միջոցները կտրամադրվեն բարեգործության:

Անցյալ տարի աճուրդում հավաքել են շուրջ 90 հազար դոլար, որն ուղղորդվել է ուռուցքաբանական հիվանդությունների հետազոտմանը: