Եթե երբևէ եղել եք Ոստանում, հավանաբար մեր գեղեցիկ շենքի 135-ամյա պատմությունից Ձեզ արդեն որոշ բաներ պատմել ենք:
Այսօր որոշել ենք Ձեզ հետ կիսվել հետ էլ ավելի հետաքրքիր մանրամասներով ?
?1884-ին Երևան քաղաքի մեծահարուստներից Քաղաքային դումայի պատգամավոր և հասարակական գործիչ, վաճառական Բարսեղ Եղիազարյանը սկսել է այս նշանավոր շենքի կառուցման աշխատանքները:
1856 թվականին կազմված Երևանի գլխավոր հատակագծով Երևանի Ամրոցային (Կրեպոստնայա) փողոցը 1869 թ.-ին ի պատիվ Երևանի նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևի ստացավ Աստաֆյան (Աստաֆևսկայա) անվանումը: Ուստի մեր շենքը կառուցվել է հենց Աստաֆյան փողոցում:
Ի դեպ, այստեղ ապրում էին Երևանի մեծահարուստներն ու քաղաքի ճանաչված բնակիչները:
?1914 թ. Բարսեղ Եղիազարյանի ժառանգները տան երկրորդ հարկը զիջել են բարեգործական ընկերության անվան տակ հիմնված Հայկական հիվանդանոցին՝ նախատեսված վիրավոր զինվորների համար:
Հիվանդանոցն աշխատել է 1918-1920 թթ.։ Այն կառավարում էր հայազգի 20 տիկնանցից բաղկացած կոմիտեն:
Հնաբնակների հավաստմամբ` 1918-ին հիվանդանոցն իր խնամքի տակ է առել նաև Սարդարապատի ճակատամարտի վիրավոր հերոսներին։
?1920 թ.-ին, զորահանդեսներից մեկի ժամանակ Եղիազարյանի տան պատշգամբը հյուրընկալել է անգամ Անտանտ միության բարձրաստիճան հյուրերին:
?Ավելի ուշ այդ նույն պատշգամբը, այս անգամ արդեն՝ կարմիր դրոշներով զարդարված, բոլշևիկյան հռետորների ամբիոնը դարձավ, որտեղից Աստաֆյան փողոցում՝ առանձնատան դիմաց հավաքված երևանցիներին հայտնեցին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման լուրը:
?1920-1937թթ. Ոստանի շենքում գործել է Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն:
?Այս շենքում երկար ժամանակ տեղակայված է եղել նաև Ս. Շահումյանի անվան պրոպագանդայի և քաղաքական լուսավորության տունը, իսկ 1981-ից սկսած՝ «Գիտություն» ընկերության վարչությունը:
?Հայաստանի անկախացումից հետո, ինչպես երևանյան գրեթե բոլոր հուշարձան-շենքերը, այնպես էլ Բարսեղ Եղիազարյանի առանձնատունը սեփականաշնորհվել է:
?2015 թ.-ին լքված և մոռացության մատնված հուշարձան շենքի գլխավոր ճակատների վերականգնման աշխատանքներն ավարտվեցին, իսկ 2017-ի մայիսին իր դռները բացեց Ոստան ռեստորանը:
ՀԳ՝ Շենքի բոլոր ճարտարապետական լուծումները՝ աստիճանավանդակը, հատակի խճանկարը, պատուհանները և այլ հին տարրեր պահպանվել են ամբողջությամբ: