Էս անգամ խոսքս քաղաքականության մասին չի լինելու, մարդկային որակների, մարդկայնության, մարդ-մարդ շփումների, հարաբերությունների եւ մարդու դավադիր հակումների մասին եմ խոսելու։ Արցախում նախագահի ընտրություններին դեռ կես տարի ժամանակ կա, եւ չի բացառվում, որ ի վերջո կհայտնվի արժանավոր, վստահելի, երկրի եւ Արցախի պետության հոգսերով ապրող, սահմանապահ, զինվոր- նախագահի թեկնածու, հուսամ, դա կլինի, քանզի նրանք, ովքեր այսօր հավակնում են այդ պաշտոնին, կասկածելի են, խիստ կասկածելի եւ կասկածներիս առիթը նրանց մարդկային որակներն են։ Ոչ հեռավոր անցյալում տեսել ենք թե ինչպիսի դրսեւորումներ էր ունենում ԱՀ նախկին վարչապետ, բիզնեսմեն Արայիկ Հարությունյանը ՀՀ նախկին ղեկավարության հետ շփումներում, կամ, Արցախի այսօրվա ղեկավարության հետ շփումներում, տեսել ենք, թե ինչ ծալապատիկ են եղել այդ շփումները։ Զարմանալի է, թե մարդը մինչեւ ուր կարող է ծալապատկվել, իջնել, շողոքորթել, հաճոյանալ ՀՀ այսօրվա վարչապետին, ոնց կարող է մարդը այդքան հեռանալ մարդուց․․Փաստորեն՝ կարող է եւ դավադիր են բոլոր շողոքորթների, ծալվողների եւ օճառվողների մտքերը, նրանց գաղտնի նկրտումները միանգամից ջրի երես են ելնում իրավիճակի փոփոխության արդյունքում։ Նիկոլի մասին կարծիքս գիտեք, երբեք չեմ թաքցրել, բայց մի լավ բան նա, այդուհանդերձ արեց՝ նրա երեւան գալով բացահայտվեցին բոլոր պատեհապաշտները, ստրկամիտները, պաշտոնասերները, օձի պես գալարվողները։ Եվ, եթե Արայիկ Հարությունյանին թվում է ոլոր-մոլոր սողալով ինքը դառնալու է Արցախի նախագահ, չարաչար սխալվում է, նրան այս ամբողջ սապոնաջրից մնալում է միայն փրփուրը․․․Բիզնեսն ու փողը անցողիկ են, մարդկայությունն ու զուլալ մարդկային հարաբերություններն են մնայուն։ Անգամ չեմ ուզում ասել՝ թող փորձի գոնե իր մարդկային նկարագիրը փրկել, կամ՝այն, ինչ մնացել է մարդկային․․Չեմ ուզում ասել, քանզի վստահ եմ՝ դավադիր է նա իր բոլոր նկրտումներում․․․
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումներից: