
Հալեպի օդանավակայանում երկար տարիներ պաշտոնավարած Թալին Մարկարյանը պատմում է Հալեպի Վիլլաներից հետո իր կյանքի մասին՝ Երևանում: «Եթե նույնիսկ Սիրիայում ամեն ինչ լավ լինի, չեմ վերադառնա»,- ասում է Թալին Մարկարյանը, ավելացնում, որ միայն հոր հարուստ գրադարանը բերելու համար կգնա Հալեպ: Սեփական ընտանիք չունի, բայց եղբոր երեխաները զավակի պես են:
Թալինի և նրա ինը հոգանոց ընտանիքի մասին մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում: