Ցուցարարներն արգելափակում են տրանսպորտի երթեւեկությունը Հոնկոնգի գործարար կենտրոնում
Advertisement 1000 x 90

Ցուցարարներն արգելափակում են տրանսպորտի երթեւեկությունը Հոնկոնգի գործարար կենտրոնում

Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն ուսանողական երիտասարդության թվից նոյեմբերի 12-ին շարունակում են փողոցային ակցիաները՝մեգապոլիսում տրանսպորտային կոլապս ստեղծելու նպատակով: Ներկայումս նրանք փորձում են շրջափակել ճանապարհները քաղաքի գործարար կենտրոնում՝ Central շրջանում, որտեղ կենտրոնացած են բանկերի եւ ֆինանսական ընկերությունների գրասենյակները:

Դիմակավոր արմատականները երթեւեկելի մաս են նետում աղբարկղներ, ճանապարհային կոներ, մեխեր, ջարդում են լուսացույցները: Ոստիկանական կարգախմբերը փորձեր են ձեռնարկում ցրելու ցուցարարներին եւ աստիճանաբար մաքրում են ճանապարհները բարիկադներից: Ըստ որում ոստիկանությունը ձեռնպահ է մնում արցունքաբեր գազի կիրառումից գործարար կենտրոնում մարդկանց կուտակման պատճառով. տասնյակ հազարավոր գրասենյակային աշխատողներ են դուրս եկել փողոցներ ճաշի ընդմիջման ժամին:

Անկարգություններ են տեղի ունենում նաեւ քաղաքի այլ շրջաներում, այդ թվում ուսանողական ավանների շուրջը: Տրանսպորտային քաոսի պատճառով չեղյալ են հայտարարվել պարապմունքները շատ դպրոցներում եւ համալսարաններում: Խախտվել է ավտոբուսների երթեւեկությունը տասնյակ երթուղիերով եւ մետրոյի ախատանքը:

Նոյեմբերի 11-ից քաղաքն անկարգությունների նոր ալիք է ընդգրկել, որոնց մասնակիցները տարբեր շրջաններում արգելափակում են ճանապարհները՝ փորձելով տրանսպորտային կոլապս ստեղեծել: Տարբեր միջադեպերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 60 մարդ: Երկու տուժաներ գտնվում են օրհասական վիճակում, ներառյալ քոլեջի մի 21-ամյա ուսանող, որը հրազենի վերք է ստացել փորին: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամն ընդգծել է, որ ցուցարարները բռնության միջոցով չեն հասնի իրենց նպատակներին: