
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Աննա Վարդապետյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատման կապակցությամբ: Ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումը.
«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:
Աննա Վարդապետյանը նոյեմբերի 11-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ դադարեցրել է աշխատանքը ՀՀ արդարադատության նախարարությունում: